ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 396.

Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը

 

1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են դրանց ստացման ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետում:

Նշված ժամկետը հարկային կամ մաքսային մարմնի կողմից հարկ վճարողի դիմումի հիման վրա երկարաձգվում է դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օրով:

2. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Չօգտագործված կամ վնասված «տեղական» մակագրությամբ նշումով ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից վերադարձվում են հարկային, իսկ «ներմուծված» մակագրությամբ նշումով ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները` մաքսային մարմին՝ հարկ վճարողի դիմումի հիման վրա:

4. Հարկային կամ մաքսային մարմինը դիմումն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին:

5. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմինը հետ է ընդունում առանց սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու:

6. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմինը չի ընդունում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները.

1) ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի սերիան և համարը.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն:

 

Բ Ա Ժ Ի Ն  18

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Գ Լ ՈՒ Խ  76

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.