ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 400. Հարկային պատասխանատվության տեսակները

 

1. Հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության հետևյալ տեսակները.

1) նախազգուշացում.

2) տույժ.

3) տուգանք.

4) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում.

5) հարկ վճարողի գործունեության կասեցում:

2. Նախազգուշացման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում:

3. Տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:

4. Տուգանքի նշանակման դեպքում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով կատարելու համար Օրենսգրքի 77-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ տոկոսային կամ հաստատուն դրույքաչափով` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

5. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման դեպքում հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկային մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում բացահայտելու դեպքում հարկային մարմինն անհապաղ ձեռնարկում է Օրենսգրքով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող՝ գույքի արգելանքի ապահովման միջոցը: Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հարկ վճարողի գործունեության կասեցման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանում: Օրենսգրքով սահմանված դեպքերում կասեցումը կարող է փոխարինվել տուգանքով:

7. Միևնույն հարկային իրավախախտման համար չեն կարող կիրառվել հարկային պատասխանատվության տարբեր տեսակներ, բացառությամբ սույն բաժնով սահմանված դեպքերի:

8. Սույն հոդվածով սահմանված հարկային պատասխանատվության տեսակների նկատմամբ հարկային պատասխանատվության այլ տեսակներ չեն կիրառվում:

 

Գ Լ ՈՒ Խ  77

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.