ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 406. Ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը

 

 1. Համալիր հարկային ստուգման ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով:

2. Չափագրումների ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասով կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, իսկ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի և դրա մասով Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված չափով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի հանրագումարի չափով: Սույն մասում նշված տուգանքը գանձվում է`

1) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումը որևէ ամսում, իրացման շրջանառությունը գերազանցել է 100 միլիոն դրամը.

2) այն հարկ վճարողից, որի մոտ չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումը որևէ ամսում, ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) հանրագումարը գերազանցել է 100 միլիոն դրամը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ չափագրման արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հաջորդ չափագրման արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ չափագրումների արդյունքներով պակասորդի հայտնաբերման դեպքում տուգանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:

5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:

6. Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, արտոնագրային հարկ վճարողների նկատմամբ` արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.