ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 420. Արտոնագրային հարկի հաշվարկման համար ելակետային տվյալը կամ գործակիցը պակաս հաշվարկելը

 

1. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար ստացած արտոնագրում նշված արտոնագրային հարկի ելակետային տվյալի մեծությունը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու և (կամ) Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործակիցները չկիրառելու դեպքերում արտոնագրային հարկ վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս հաշվարկված արտոնագրային հարկը և տուգանք՝ պակաս հաշվարկված արտոնագրային հարկի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկ վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս հաշվարկված արտոնագրային հարկը և տուգանք՝ պակաս հաշվարկված արտոնագրային հարկի գումարի չափով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի։

3. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը և (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի արձանագրած` համապատասխան ժամանակահատվածի համար Օրենսգրքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից և (կամ) գործակցից:

4. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառության համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան երեք ամիսը:

5. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածով սահմանված խախտումները կատարած արտոնագրային հարկ վճարողների նկատմամբ կիրառվում է նախազգուշացում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկից ազատված գործունեություն իրականացնող արտոնագրային հարկ վճարողները հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային հարկից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային հարկը հաշվարկվում և վճարվում է Օրենսգրքով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 5-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.