ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 421. Առանց արտոնագրի գործունեություն իրականացնելը

 

1. Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար՝ Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը հաշվի չի առնվում:

2. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածով սահմանված խախտումները կատարած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում արտոնագրային հարկից ազատված գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային հարկից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային հարկը հաշվարկում են Օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի մասով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտում կատարելը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.