ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 433.

Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելը

 

1. Սույն հոդվածով սահմանված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի համատեղ իրավական ակտով: Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

2. Առևտրային բանկերն անմիջապես արգելանք են դնում որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում (այդ թվում՝ որոշման ստացումից հետո բացվող բանկային հաշիվներում) առկա դրամական միջոցների վրա` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ առաջին հերթին արգելանք է դրվում Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվների վրա, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում, ըստ հերթականության, արգելանք է դրվում արտարժույթով ընթացիկ հաշիվների վրա, Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվների վրա, արտարժույթով ավանդային հաշիվների վրա:

3. Հարկ վճարողի բանկային հաշիվներին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելանք դնելու մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև Օրենսգրքով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

4. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու արդյունքում արգելանք է դրվում հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա, և արգելանքի տակ դրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելանքի տակ դրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին իր մոտ վարվող՝ տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելանքի տակ դրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:

5. Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված տեղեկությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելանքի տակ են դրված արգելանք դնելու մասին նույն որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է տեղեկություններն ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելանք դնելու մասին որոշմամբ արգելանքի տակ դրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):

6. Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված տեղեկությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելանքի տակ դրված դրամական միջոցները պակաս են արգելանք դնելու մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ առևտրային բանկում (բանկերում) արգելանք դնելու արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված տեղեկությունները:

7. Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելանքի տակ դրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

8. Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից պետական բյուջե փոխանցումներ կատարելու, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

9. Արգելանքի տակ դրված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներից պետական բյուջե կատարվող փոխանցումների վերաբերյալ հարկային մարմնի և բանկերի միջև տեղեկությունները փոխանակվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.