ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 434. Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելը

 

1. Հարկ վճարողի բանկային հաշիվների բացակայության կամ հարկային պարտավորությունները մարելու համար դրանցում առկա դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում հարկային մարմինը հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա դնում է արգելանք՝ հարկային պարտավորությունը չգերազանցող գումարի չափով:

2. Հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկ վճարողին ներկայացնելու օրը որոշումն ընդունած հարկային մարմնի պաշտոնատար անձը գույքագրում է հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցները և դրանք, ինչպես նաև արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամական միջոցներն արձանագրությամբ ի պահ է հանձնում հարկ վճարողին: Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածում որոշում կայացրած հարկային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ գույքագրելու դրամարկղում դրամական միջոցների առկայությունը, ինչպես նաև մուտքագրված և ելքագրված դրամական միջոցների շարժը, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների կամ կանխիկ դրամական միջոցների շարժի գույքագրման արձանագրության ձևը սահմանում է հարկային մարմինը, որում նշվում են գույքագրման ամսաթիվը, ժամանակահատվածը, արգելանքի տակ գտնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, մուտքագրված դրամական միջոցների արժեքը և դրանց ստացման աղբյուրը, ելքագրված դրամական միջոցների արժեքը և ծախսման ուղղությունները, ի պահ հանձնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը, նշում՝ արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցների արգելանքի տակ գտնվելու և ի պահ ընդունելու վերաբերյալ, գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները: Նշված արձանագրությունները հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն են:

3. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում կանխիկ դրամական միջոցներից հարկ վճարողի ավանդային կամ ընթացիկ հաշիվներ կամ պետական բյուջե կատարվող վճարումների վրա, և հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից իր ավանդային կամ ընթացիկ հաշիվներին կամ պետական բյուջե վճարումներ կատարելու:

4. Հարկ վճարողի բանկային հաշվին մուտքագրված դրամական միջոցների նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 433-րդ հոդվածով նախատեսված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ դրույթները:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.