ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 435.  Այլ գույքի վրա արգելանք դնելը

 

1. Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն, որի ձևը սահմանում է հարկային մարմինը: Արձանագրությունում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելանքի ենթակա գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն է:

Արձանագրությունը կազմելուց հետո հարկային պարտավորության կատարման նկատմամբ հարկային մարմինը սույն օրենսգրքի ուժով ձեռք է բերում ապահովված իրավունք, որի առարկան արձանագրությունում նշված շարժական գույքն է: Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ձեռք բերելու նպատակով հարկային մարմնի ապահովված իրավունքը ենթակա է գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

Արձանագրությունում նշված անշարժ գույքի նկատմամբ հարկ վճարողի իրավունքների սահմանափակումը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

2. Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված այլ գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելանքի տակ դրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

3. Այլ գույքի վրա արգելանք դնելու էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:

 

Գ Լ ՈՒ Խ  79

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.