ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 439. Հարկ վճարողի կողմից պահանջի իրավունքի զիջումը

 

1. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի հարկ վճարողի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ հարկ վճարողի պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի հարկային պարտավորությունների մարմանը: Ընդ որում, հարկային մարմնին է անցնում հարկ վճարողի պահանջի իրավունքն ամբողջ ծավալով, ներառյալ՝ պարտքի նկատմամբ հաշվարկվող տոկոսների իրավունքը:

2. Հարկ վճարողի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը հարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորությունների կատարումից և դրանք ուշացնելու համար Օրենսգրքով սահմանված կարգով տույժերի հաշվարկումից ու վճարումից:

3. Հարկային մարմինը հարկ վճարողի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքելու առաջարկն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է հարկ վճարողի պահանջի իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, ինչպես նաև պարտապանի վճարունակությունը՝ դրա մասին գրավոր կարգով տեղեկացնելով պարտապանին: Հարկ վճարող պարտատիրոջ իրավունքները հարկային մարմնին անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում:

4. Հարկ վճարողի պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքելու առաջարկն ընդունվելու դեպքում հարկային մարմինը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի հետ կնքում է պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, որում նշվում են, մասնավորապես, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, հարկ վճարողի պարտապանի նույնականացման տվյալները, պահանջի մեծությունը, հաշվարկման կարգը և դրա հիմնավորվածությունը հաստատող հանգամանքները, ինչպես նաև հարկ վճարողի առկա հարկային պարտավորությունների չափերն ու դրանց հաշվարկման կարգը՝ ըստ հարկերի և պարտավորությունների տեսակների: Հարկ վճարողի՝ պայմանագիր կնքելու առաջարկը մերժելու դեպքում հարկային մարմինը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

5. Հարկային մարմինը հարկ վճարողի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի պարտապանին տեղեկացնում և պահանջում է տասը աշխատանքային օրվա ընթացքում, պարտատիրոջ հանդեպ իր պարտավորության սահմաններում, Օրենսգրքով սահմանված կարգով վճարել հարկ վճարողի հարկային պարտավորությունը: Հարկ վճարողի պարտապանի կողմից սույն մասում նշված ժամկետում հարկ վճարողի նկատմամբ իր պարտավորությունը կամ հարկ վճարողի հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում հարկային մարմնի պահանջը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը պարտապանի նկատմամբ կարող է կիրառել Օրենսգրքով սահմանված գույքի արգելանքի, ինչպես նաև անբողոքարկելի վարչական ակտերի համար նախատեսված՝ հարկային պարտավորությունների հարկադիր կատարման այլ միջոցները:

 

Բ Ա Ժ Ի Ն  20

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  80

 

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.