ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 444.  Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը

 

1. Օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 2-13-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:

2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 37-րդ կետը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այդ պահից հետո կատարվող ներմուծումների վրա:

3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «զ» ենթակետը՝ ածանցյալ ֆինանսական գործիքների մասով, 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետը և 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում են այդ պահից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:

4. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 125-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի մասով, ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

5. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինների մասով, ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինների վրա:

6. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

7. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների վրա՝ անկախ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների վրա:

8. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

9. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններին ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

10. Օրենսգրքի 65-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

11. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում վերադարձվում է հարկ վճարողին:

12. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտի հիման վրա տրամադրելու դրույթը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

13. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, և դրանով սահմանված ժամկետը տարածվում է այդ ամսաթվից հետո ստացվող ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վրա:

14. Սահմանել, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.1-ին և 14.4-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար պետական տուրքի դրույքաչափը կազմում է բազային տուրքի 500000-ապատիկի չափով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.