ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 445.

Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների ուժը կորցրած ճանաչելը

 

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը, բացառությամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, որն ուժը կորցրած է ճանաչվում 2017 թվականի հունվարի 1-ից.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության և 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

3) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքը, բացառությամբ՝

ա. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 2208, 2208 30, 2208 40, 2402 20 90011, 2402 20 10011, 2402 90 00013, 2402 20 90012, 2402 20 10012 և 2402 90 00014 ծածկագրերին վերաբերող ակցիզային հարկի դրույքաչափերի, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2017 թվականի հունվարի 1-ից: ԱՏԳԱԱ 2208 ծածկագրին (բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0, 2208 20, 2208 30, 2208 40) դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 63 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 630 դրամ, ԱՏԳԱԱ 2208 30, 2208 40 ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 57 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 3450 դրամ, ԱՏԳԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 55 տոկոս, բայց ոչ պակաս 1 լիտրի համար 550 դրամ, ԱՏԳԱԱ 2402 20 90011, 2402 20 10011, 2402 90 00013, 2402 20 90012, 2402 20 10012 և 2402 90 00014 ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար 6325 դրամ, իսկ ԱՏԳԱԱ 2208 20 ծածկագրին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող՝ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով,

բ. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի, որը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

4) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը, բացառությամբ այդ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտներին վերաբերող դրույթների, որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

6) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը.

7) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-245-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետի, որը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

8) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքը.

9) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքը.

10) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-101 օրենքը.

11) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքը.

12) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքը.

13) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքը.

14) «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքը.

15) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքը.

16) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքը.

17) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքը:

 

Բ Ա Ժ Ի Ն  22

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  82

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.