ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 454.

Օրենսգրքի 10-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

 

1. Օրենսգրքի 10-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

2. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով բնօգտագործման վճարի գծով տրված արտոնությունները գործում են մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ժամկետների ավարտը:

3. Օրենսգրքով բնօգտագործման վճարի մասով սահմանված վճարի բազայի այն չափաքանակները, որոնք բնօգտագործման վճարների մասով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված չեն եղել, կիրառվում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվող վճարի բազայի նկատմամբ:

4. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.