ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 46. Հարկային պարտավորության կատարումը (մարումը)

 

1. Միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների հաշվեգրումը միասնական հաշվից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:

2. Միասնական հաշվի միջոցով չմարվող հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների՝

1) վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին.

2) միասնական հաշվի միջոցով չմարվող այլ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվից գումարի հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:

3. Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:

4. Օրենսգրքով սահմանված դեպքում հարկային պարտավորության կատարումը կարող է դրվել հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաև կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:

5. Հարկային պարտավորությունները պետք է կատարվեն մինչև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի:

6. Հարկային պարտավորությունը Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետներում չկատարվելու կամ մասնակի կատարվելու դեպքում հարկային մարմինը, իսկ տեղական հարկերի ու տեղական վճարների մասով՝ տեղական ինքնակառավարման մարմինը իրավասու են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.