ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 51. Հարկային պարտավորությունների կատարումը և հարկերի վերադարձը ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում

 

1. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա չկատարված հարկային պարտավորությունները (բացառությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունների) կատարվում են նրա ժառանգի կողմից (մեկից ավելի ժառանգների դեպքում չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են ժառանգների կողմից՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով նրա չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են Օրենսգրքի՝ համապատասխանաբար 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված կարգով:

2. Եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը հրաժարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգությունից, ապա իր մասով ազատվում է հարկային պարտավորության կատարումից:

3. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը իրեն փոխանցվող հարկային պարտավորության մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, որոնք պարտավոր են դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել տեղեկատվություն ժառանգին փոխանցվող հարկային պարտավորության մեծության մասին:

4. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը պարտավոր է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով տեղեկատվություն ներկայացնել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրեն փոխանցված հարկային պարտավորության կատարումը ստանձնելու կամ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու մասին:

5. Նոտարները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացնել տեղեկատվություն հաշվետու եռամսյակի ընթացքում իրենց մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին:

6. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը իրեն փոխանցվող հարկային պարտավորությունը պարտավոր է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմվող վարչական ակտի հիման վրա՝ մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

7. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա անձնական հաշվի քարտում առկա՝ հարկի դեբետային գումարները, միասնական հաշվի գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն):

8. Եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը (ժառանգները), սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ստանձնում են մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի չկատարված հարկային պարտավորությունները կատարելու պարտականություն, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված գումարները ենթակա են վերադարձման միայն այն դեպքում, երբ այդ հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

9. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարների մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, որոնք պարտավոր են դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել տեղեկատվություն այդ գումարների մեծության մասին:

10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգին տրամադրվում են մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, եթե սույն հոդվածի 8-րդ մասով այլ բան սահմանված չէ:

11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից կատարվում են և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգին տրամադրվում են հարկային մարմնի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.