ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 54. Հարկային հաշվարկի ճշտումը

 

1. Հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, բացառությամբ Օրենսգրքի 278-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ներկայացված մեկից ավելի հարկային հաշվարկներից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հարկային հաշվարկ: Արտահանման կամ ներմուծման տվյալ գործառնության մասով ներկայացված մեկից ավելի ներմուծման հարկային հայտարարագրերից կամ արտահանման հարկային հայտարարագրերից առաջինը համարվում է տվյալ գործառնության համար ներկայացված հայտարարագիր, իսկ մյուսները՝ ճշտված հայտարարագիր:

3. Կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման դեպքերում՝

1) մինչև հաշվետու ժամանակաշրջանները ավարտվելը հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հարկային հաշվարկներ, եթե դրանց ներկայացումից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանները ավարտվելը, կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը որևէ գործարք կամ գործառնություն չի իրականացնում.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված հարկային հաշվարկների ներկայացումից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված նոր հարկային հաշվարկները համարվում են ճշտված հարկային հաշվարկներ:

4. Եթե ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկման օբյեկտը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից:

5. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-11-րդ մասերով սահմանված՝ հարկային հաշվարկներ ներկայացնելու սահմանափակումները տարածվում են նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.