ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 79. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետի հետաձգումը

 

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱ դասակարգչի 841920000, 841990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների՝ պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է`

1) մեկ տարի ժամկետով, եթե ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող՝ նշված ծածկագրերին դասվող ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ նշված ծածկագրերին դասվող ապրանքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան պակաս է 70 միլիոն դրամից.

2) երկու տարի ժամկետով, եթե ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող՝ նշված ծածկագրերին դասվող ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ նշված ծածկագրերին դասվող ապրանքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կազմում է 70 միլիոն դրամից (ներառյալ) մինչև 300 միլիոն դրամ.

3) երեք տարի ժամկետով, եթե ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծվող՝ նշված ծածկագրերին դասվող ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ նշված ծածկագրերին դասվող ապրանքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կազմում է 300 միլիոն դրամ և ավելի:

2. ԱԱՀ վճարողների կողմից ԱՏԳԱԱ դասակարգչի 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների՝ պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է մեկ տարի ժամկետով:

3. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳԱԱ 84 և 85 խմբերին (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳԱԱ 84 և 85 խմբերին դասվող ծածկագրերի), ինչպես նաև 2307009000, 2807, 2817000000, 39219030, 4002, 400241, 400249, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 74199910, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների՝ պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է մինչև ապրանքների բաց թողնման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես սույն հոդվածում նշված ապրանքների, այնպես էլ այլ ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն հոդվածի՝

1) 1-ին մասի կիրառության իմաստով` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան որոշելիս հիմք է ընդունվում Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը.

2) 1-4-րդ մասերի կիրառության իմաստով` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում`

ա. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը),

բ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթիվը (օրը), բայց ոչ ուշ, քան տվյալ ապրանքների ներմուծման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

6. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ԱՏԳԱԱ դասակարգչի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել, եթե հարկ վճարողը «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին ներկայացնում է գրավոր հայտարարություն՝ ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից հրաժարվելու մասին:

7. Սույն հոդվածի 1-4-րդ մասերին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ:

8. Սույն հոդվածի 1-4-րդ մասերին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մինչև համապատասխան մասում նշված ժամկետի լրանալը, եթե հարկ վճարողը «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն կատարվող ներմուծումների մասով մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից կատարվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումների մասով՝ հարկային մարմիններին ներկայացնում է ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը վաղաժամ դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն: Սույն մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված չափով ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հայտարարության ներկայացման օրվան հաջորդող տասներորդ օրը ներառյալ:

9. Եթե սույն հոդվածով սահմանված՝ ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից օգտված հարկ վճարողը մինչև հետաձգման ժամկետի ավարտը լուծարվում է կամ հանվում է հաշվառումից, ապա վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հարկ վճարողի լուծարումը կամ հաշվառումից հանումը:

10. Սույն հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունը «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով՝ հարկային մարմինը: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են պետական բյուջե՝ որպես «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով մաքսային մարմնին վճարվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով՝ հարկային մարմնին վճարվող գումարներ:

11. Սույն հոդվածի 7-9-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում: Սույն մասով սահմանված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները ներկայացվում են՝ անկախ սույն հոդվածի 7-9-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված հարկ վճարողի՝ ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:

12. Սույն հոդվածի 7-9-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից Օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)՝ դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ որպես ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարներ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.