ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 86. Ակցիզային հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները

 

1. Ապրանքի մատակարարման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում, եթե տվյալ ապրանքի մասով կիրառվում են Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, ապա ակցիզային հարկով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով`

1) համարվում է, որ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ակցիզային հարկի և ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքի իրական արժեքից (առանց ակցիզային հարկի և ԱԱՀ-ի), բացառությամբ`

ա. օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,

բ. ապրանքի մատակարարման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետով նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում.

2) գործարքի իրական արժեքի որոշման համար սույն կետում նշված առաջնահերթությամբ հիմք է ընդունվում՝

ա. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից նույն ապրանքի մատակարարման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ակցիզային հարկով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույն ապրանքի մատակարարման մատուցման դեպքում որպես ակցիզային հարկով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը, կամ

բ. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից համանման ապրանքի մատակարարման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ակցիզային հարկով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում համանման ապրանքի մատակարարման դեպքերում որպես ակցիզային հարկով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը:

Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրն ընդգրկող հարկային տարվան նախորդող հարկային տարվա սկզբից մինչև համապատասխան գործարքի կատարումը նույն կամ համանման ապրանքի մատակարարման գործարքների հիման վրա:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.