ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 89. Ակցիզային հարկից ազատված գործարքները

 

1. Ակցիզային հարկից ազատելը Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկ չհաշվարկելն է:

2. Ակցիզային հարկից ազատվում են Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարումը՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.

3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.

4) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին.

5) բռնագրավման կամ նվիրատվության ձևով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին: Սույն կետը չի տարածվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ բռնագանձման ձևով պետությանը կամ համայնքին օտարման գործարքների վրա, որոնց դեպքում գործարքը ենթակա է ակցիզային հարկով հարկման՝ Օրենսգրքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.