ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 111. Դատավարական գործողությունների կատարման ժամկետը

 

1. Գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:

3. Սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով դատավարական գործողությունների կատարման համար հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում դատարանը պետք է դատավարական գործողություններն իրականացնի այդ ժամկետում:

(111-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 1111. Գործը դատաքննության նախապատրաստելու կանոնների կիրառումն ընդհանուր իրավասության դատարանում

 

Ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:

(1111 -ին հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.