ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 144. Որոշում կայացնելը և դրա բովանդակությունը

 

1. Դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

11 . Այն որոշումները, որոնք սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով:

2. Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, դատարանի հայեցողությամբ կարող են ընդունվել առանձին ակտի ձևով կամ առանց առանձին ակտի ձևով այն ձևակերպելու: Առանձին ակտի ձևով չձևակերպված որոշումը հրապարակվում է բանավոր և ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:

(144-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-77-Ն)


 

Հոդված 144.1 Որոշման ուժի մեջ մտնելը

 

1. Դատավարության ընթացքում դատարանի` առանձին ակտի տեսքով չձևակերպված որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

2. Դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

(1441 -ին հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.