ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 149. Դիտողությունները պարզ գրավոր ձևով վարվող արձանագրության վերաբերյալ

 

1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում։

(149-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-146-Ն)

 

  Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն

 

Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը

(վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ 221

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

(գլուխն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 1491 . Քաղաքացիական դատարանը

(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 1492 . Գործերի քննության կարգը քաղաքացիական դատարանում

(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 1493 . Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն) 

 

Հոդված 1494 . Քաղաքացիական դատարանի դատական ակտերի բողոքարկումը

(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 222 

 

 ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ 

 

Հոդված 1495 . Գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը

 

Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

(1495 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 1496 . Գործը դատաքննության նախապատրաստելու ժամկետը

 

Գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

(1496 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 1497 . Հայցի հիմքը և առարկան լրացնելու իրավունքը

 

1. Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:

2. Պատասխանողը հայցադիմումի լրացումը ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը սույն օրենսգրքի 95 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:

(1497 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն) 

 

Հոդված 1498 . Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները

 

1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

2. Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝

1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.

2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.

3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.

4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.

5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.

6) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.

7) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.

8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.

9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.

10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

3. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 22 գլխով սահմանված կարգով:

(1498 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 1499 . Գործը դատաքննության նշանակելը

 

1. Դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:

2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

(1499 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  22.3

(գլուխը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)

 

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 149.10. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը և հայցի հարուցումը դատարան

 

1. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը քաղաքացիաիրավական, աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված գրավոր համաձայնություն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ կանոնակարգում նախատեսելու միջոցով, այնպես էլ առանձին համաձայնագիր կնքելու միջոցով։

2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանելու հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերն իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ՝ մինչև վեց ամիս ժամկետով։ Հաշտարարության համար սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն՝ հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է։

3. Հաշտարարության մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, իսկ եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը ներառված է պայմանագրում, ապա այն ձևով, որով կնքվել է պայմանագիրը: Սույն պայմանը չպահպանելը հանգեցնում է հաշտարարության մասին համաձայնության անվավերության, նման համաձայնությունն առ ոչինչ է:

4. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաև այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, և այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել:

5. Եթե կողմերը հաշտարարության արդյունքում չեն հաշտվում, ապա սույն հոդվածի սահմանափակումները չեն կիրառվում և չեն սահմանափակում դատարան հայց ներկայացնելու` կողմերի իրավունքը:

(149.10-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 149.11. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

 

1. Եթե կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կամ այլ կերպ չեն սահմանել հաշտարարին ընտրելու ընթացակարգ, ապա հաշտարարի ընտրությունը կողմերը պետք է իրականացնեն վեճը առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե կողմը խուսափում է հաշտարարի ընտրությունից, ապա մյուս կողմն իրավունք ունի դիմելու իր բնակության վայրի դատարան՝ հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե կողմերը չեն կարողանում ընտրել հաշտարար, ապա իրավունք ունեն դիմելու դատարան` արտոնագրված հաշտարար նշանակելու մասին դիմումով։ Դիմումը պետք է պարունակի սույն մասով նախատեսված տեղեկություններ, դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը, ինչպես նաև ստորագրվի դիմող անձի կամ լիազորված անձի կողմից: Դիմումը և կից փաստաթուղթը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարար, եթե դիմումը համապատասխանում է սույն մասով սահմանված պահանջներին։

2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ վարույթի ցանկացած փուլում դատարանը կողմերին հաշտեցնելու նպատակով կողմերի համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց: Դատարանը նշանակում է կողմերի ընտրած արտոնագրված հաշտարարին, իսկ այն դեպքում, երբ կողմերը չեն ընտրում արտոնագրված հաշտարար, դատարանը արտոնագրված հաշտարար է նշանակում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով։

3. Հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են կողմերը, կողմերի միջև առկա վեճի բնույթը և հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, ազգանունը և այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի օրը և ժամը: Դատարանի որոշումն ընդունելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, հանձնվում է արտոնագրված հաշտարարին: Հաշտարարության արդյունքում կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից:

4. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը իրականացնում է արտոնագրված հաշտարարների ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումը։ Արտոնագրված հաշտարարը նշանակվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի մասնագիտացման և ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը, եթե ունի վիճելի իրավահարաբերության համապատասխան ոլորտի մասնագիտացում, ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։

Արտոնագրված հաշտարարի թափանցիկ ընտրությունն ու նշանակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, ինչպես նաև ներդրվել սահմանված պահանջների կատարումն ապահովող ընտրության ավտոմատացված համակարգեր։

(149.11-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 149.12. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության շրջանակն ու ժամկետները

 

1. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

2. Դատարանի նշանակած հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:

3. Դատարանի կողմից նշանակվող հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում արտոնագրված հաշտարարի նշանակման օրը:

(149.12-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 149.13. Հաշտարարության ավարտը

 

1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը, ցանկացած պահի կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:

2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դրա մեկական բնօրինակ տրվում է կողմերին, և ևս երկու բնօրինակ պահվում է հաշտարարի մոտ:

3. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

4. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու և գաղտնիության պայմանի մասին։ Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից։

5. Ստանալով հաշտարարի պատշաճ ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին՝ սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում դատարանը, սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:

(149.13-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն) 

 

Հոդված 149.14. Արտադատարանական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթը

 

1. Եթե հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:

2. Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը, դատարան դիմելու մասին մյուս կողմի ծանուցումը ստանալու մասին փաստը հավաստող ապացույցը։ Սույն մասի պահանջներին չհամապատասխանող դիմումը դատարանը վերադարձնում է այն ստանալու հաջորդ օրը։

3. Ստանալով սույն հոդվածի պահանջներին համապատասխանող դիմումը` դատարանը նշանակում է դատական նիստ և երեսնօրյա ժամկետում կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։

4. Արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված դատավարական նորմերի պահանջներին համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

(149.14-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն) 

 

Հոդված 149.15. Հաշտարարության հետ կապված ծախսերը

 

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ:

2. Դատարանի նշանակած հաշտարարության առաջին չորս ժամերը, որոնք ներառում են նաև հաշտարարության գործի նախապատրաստական փուլը և հաշտարարական գործի կառավարումը, արտոնագրված հաշտարարն իրականացնում է անվճար:

3. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

4. Եթե արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարության ծախսերը չեն հատուցվել մինչև դատարան դիմում կամ ծանուցում ներկայացնելը, ապա դատարանը վճռով, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, կողմերի միջև բաշխում է հաշտարարության ծախսերը:

(149.15-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)

(գլուխը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ի Ն

 

ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.