ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

(221-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 2211 . Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը

 

Վերաքննիչ դատարանի`գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

(2211 -ին հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 2212 . Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգով:

(2212 -րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2213 . Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները

 

1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

2. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:

3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով բողոքարկման ենթակա գործն ըստ էության չլուծող դատական ակտերը:

(2213 -րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Բ Ա Ժ Ի Ն  Չ Ո Ր Ր Ո Ր Դ1

ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 221.1.

Տնտեսական գործեր քննող դատարանը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 221.2.

Գործի քննության ժամկետը տնտեսական դատարանում

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

Հոդված 221.3.

Գործի քննության կարգը տնտեսական դատարանում

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 221.4.

Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

Հոդված 221.5

Տնտեսական դատարանի վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 221.6.

Տնտեսական դատարանի վճիռների և որոշումների բողոքարկումը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

(բաժինն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ի Ն

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.