ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 241. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

 

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

5. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)

6. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

7. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:

8. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում:

(241-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, փոփ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ., փոփ. 26.12.08  ՀՕ-233-Ն)

 

Հոդված 2411 . Վճռաբեկ դատարանի որոշումը

 

1. Գործի քննության արդյունքներով կայացված՝ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը.

5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.

6) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

7) գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը:

(2411 -ին հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 2412 . Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

 

1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 233, 233.1 և 233.2 հոդվածներով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:

(2412 —րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 2413 . Վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին և գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է բողոք բերած անձին, գործին մասնակցող անձանց և համապատասխան դատարան այն հրապարակելու օրվանից ողջամիտ ժամկետում:

(2413 —րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ1  Բ Ա Ժ Ի Ն

 

ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

 


Հոդված 2411 .

Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2412.

Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար դիմելը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2413.

Դիմումը ներկայացնելու ժամկետը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2414.

Դիմումը ներկայացնելու կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2415.

Դիմումի բովանդակությունը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2416.

Վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2417.

Նոր հանգամանքներով վճիռները և որոշումները վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2418.

Վճռի կամ որոշման վերանայման ժամկետը

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2419.

Վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 24110.

Վերանայման կանոնները

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

(բաժինն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ2  Բ Ա Ժ Ի Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

 

Հոդված 24111.

Միջազգային դատարան դիմելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող և քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի:

2. Սույն օրենսգրքի իմաստով` վերջնական դատական ակտ է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունը սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը:

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային այլ պայմանագրերով (այսուհետ` միջազգային դատարանի կանոնակարգերով) սահմանված պահից:

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով:


(24111  -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Հոդված 24112.

Միջազգային դատարան դիմելու կարգը

 

1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով:

2. Վճռաբեկ դատարանը և տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության մյուս դատարանները միջազգային դատարան դիմած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում են տվյալ գործին առնչվող փաստաթղթերը, դրանց պատճենները:


(24112 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Հոդված 24113.

Միջազգային դատարանին աջակցելու` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պարտականությունը

 

1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերն այդ դատարան է ներկայացնում 15-օրյա ժամկետում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ:

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը միջազգային դատարանին աջակցում է տվյալ գործով այդ դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար` ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից:


(24113 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Հոդված 24114.

Միջազգային դատարանի որոշման հիման վրա գործը վերանայելը

(24114 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Վ Ե Ց Ե Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ի Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.