ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 246.

Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության կամ կարճում է գործի վարույթը, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց հարուցելը գործը քննության ընդունած` օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործը կամ այդ գործով կայացրել է վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հետևանքները չեն առաջանում, եթե օտարերկրյա պետության դատարանի կայացրած կամ ապագա վճիռը ենթակա չէ ճանաչման կամ կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում կամ համապատասխան գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.