ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 248. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1964 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., թիվ 17, հոդված 85)` հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև «Ցուցակ քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով» վերնագիրը կրող թիվ 1 հավելվածը և «Դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը» վերնագիրը կրող թիվ 2 հավելվածը:

 

Հոդված 249. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` օրենքով սահմանված կարգով կազմավորումը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կազմավորման պահից Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանների վարույթներում եղած տնտեսական գործերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան, որտեղ շարունակվում է այդ գործերի դատական քննությունը համապատասխանաբար` վերաքննիչ վարույթի և առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:

(249-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
7 օգոստոսի 1998 թ.
ՀՕ-247

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.