ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 130. ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում, նա գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:

2. Ձերբակալելու մասին որոշումն ի կատար ածելիս հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազն անմիջապես տեղյակ են պահում համապատասխան որոշումը կայացրած քրեական հետապնդման մարմնին: 

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով` ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով` ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում, պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից:

(130-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.