ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 149. ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ

 

1. Հրամանատարության հսկողությանը հանձնելն այն է, երբ զորամասի, զորամիավորման հրամանատարի, զինվորական հիմնարկի պետի վրա, որտեղ ծառայում է կամ զորահավաքներ կամ վարժահավաքներ է անցնում կասկածյալը կամ մեղադրյալը, պարտականություն է դրվում ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

2. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց հրամանատարության հսկողությանը հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը հրամանատարության ներկայացուցչին ծանոթացնում է հրամանատարության հսկողությանը հանձնելու մասին կայացված որոշմանը և նրան հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է իր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:

3. Ենթակայի նկատմամբ հսկողություն իրականացնելիս հրամանատարությունը գործում է զինվորական կանոնադրություններին համապատասխան:

4. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ վերոհիշյալ խափանման միջոցի կիրառման ընթացքում նա չի նշանակվում պահակության և մարտական հերթապահության, զրկվում է խաղաղ ժամանակ զենք կրելու իրավունքից, սպա կամ ենթասպա չհանդիսացող զինծառայողը միայնակ չի ուղարկվում զորամասի տարածքից դուրս:

5. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(149-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.