ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։

2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-93-Ն)

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգից շեղումներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

(183-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-99-Ն, 23.05.11 ՀՕ-145-Ն, 09.06.15 ՀՕ-70-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.