ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 190.

Քննչական ենթակայությունը

 

1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 225, 2251 , 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 341, 343-3451 , 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 189.1, 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1, 190, 217, 2171 , 219-221, 224, 226, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-3971  հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:

6.1. Նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

7. Սույն հոդվածի երկրորդ և չորրորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128, 165, 200, 208, 209, 216, 308-310, 314, 315, 333-335, 337-340, 342, 345 և 346 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի:

9. Ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները 188, 189, 205, 206, 235, 263, 266, 268, 271, 272, 275 և 325 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ և 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները, իսկ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննիչները:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-28-Ն)

11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:

(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287, լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 01.06.06 ՀՕ-61-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, փոփ. 02.11.07 ՀՕ-248-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., փոփ. 18.03.09 ՀՕ-54-Ն, փոփ. 09.02.11 ՀՕ-36-Ն, փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-85-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն, լրաց. 06.12.16 ՀՕ-211-Ն, փոփ., լրաց. 06.12.16 ՀՕ-214-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-217-Ն, 16.12.16 ՀՕ-231-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.