ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 193. ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Քննչական բաժնի պետը`

1) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա քննիչին, գործը իրեն ենթակա մի քննիչից հանձնում է մյուսին.

2) հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.

3) իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.

4) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա մի քանի քննիչի:

2. Քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից:

3. Քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր և պարտադիր են կատարման համար, սակայն կարող են բողոքարկվել դատախազին: Ստացած ցուցումները դատախազին բողոքարկելը չի կասեցնում դրանց կատարումը` բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր և պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։

Անհետաձգելի դեպքում դատախազի ցուցումները կարող են տրվել բանավոր, սակայն դրանք ենթակա են գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

(193-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն)

 


Հոդված 193.1. Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում

 

1. Քննչական բաժնի պետը իրեն անմիջականորեն ենթակա քննիչի անմիջական վերադասն է:

2. Նախաքննության մարմնի ղեկավարի տեղակալի անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է:

3. Նախաքննության մարմնի որևէ ստորաբաժանման կազմում չգտնվող ստորաբաժանման պետի անմիջական վերադասը նախաքննության մարմնի ղեկավարն է կամ նրա այն տեղակալը, որի համակարգման ներքո է տվյալ ստորաբաժանումը:

4. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

5. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի որևէ տեղակալի համակարգման ներքո չգտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

6. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը ստորաբաժանման պետի տվյալ տեղակալն է:

7. Նախաքննության մարմնի` ենթաստորաբաժանում չունեցող ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող քննիչների անմիջական վերադասը տվյալ տեղակալն է, իսկ այդ ստորաբաժանման մյուս քննիչների անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:

8. Նախաքննության մարմնի ղեկավարին կամ դրա որևէ ստորաբաժանման պետին առընթեր քննիչների անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է կամ դրա համապատասխան ստորաբաժանման պետը:

9. Քննիչը տվյալ վարույթի շրջանակներում ունի մեկ անմիջական վերադաս:

(193.1-ին հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-28-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.