ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 216. ԱՌԵՐԵՍՈՒՄ

 

1. Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:

2. Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Վկան նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:

3. Առերեսման կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը հարցեր է տալիս: Առերեսման կանչված անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց:

4. Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:

5. Առերեսմանը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը և հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը:

6. Քննիչը առերեսման մասնակիցներին ծանոթացնում է արձանագրության բովանդակությանը: Հարցաքննված անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ կատարելու ուղղումներ և լրացումներ: Առերեսման արձանագրությունն ստորագրում են քննիչը և հարցաքննվող անձինք: Յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները և արձանագրության ամեն մի էջը:

7. Արձանագրությունն ստորագրելուց հարցաքննվողների հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե հարցաքննվողը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  29

ԶՆՆՈՒՄ, ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒՄ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.