ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 240. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԶՆՆՈՒՄԸ և ԱՌԳՐԱՎՈՒՄԸ

 

1. Քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում և առգրավում կատարելու մասին որոշմանը և տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ բացում և զննում է նամակագրությունը:

2. Այնպիսի փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերելիս, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը կատարում է համապատասխան առաքումների առգրավում կամ սահմանափակվում է դրանցից պատճեններ հանելով: Այն տվյալների բացակայության դեպքում, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը ցուցում է տալիս զննված նամակագրությունը հասցեատիրոջը հանձնելու կամ այն իր կողմից սահմանած ժամկետում պահելու մասին:

3. Նամակագրությունը զննելու կամ պահելու յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է ում կողմից, որտեղ, երբ և կոնկրետ որ նամակագրությունն է պահվել կամ ենթարկվել զննման, ինչ է վերցվել, ինչը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես պահվի, որ նամակագրությունից են հանված պատճենները, ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել և ինչ է հայտնաբերվել: Քննչական գործողությանը մասնակցած բոլոր անձինք պետք է ծանոթացվեն արձանագրությանը, որը նրանք հաստատում են իրենց ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները:

(240-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.