ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 241. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼԸ

 

1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում:

2. Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան:

3. Խոսակցությունների լսման և ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում որոշումը կատարման համար քննիչի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ:

4. Խոսակցությունների լսումը և ձայնագրառումը կարող են սահմանվել վեց ամսից ոչ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում` նախնական քննության ավարտից ոչ ուշ:

5. Քննիչը սահմանված ժամկետի ընթացքում իրավունք ունի ցանկացած պահին պահանջել ձայնագրությունը` զննելու և լսելու համար: Այն քննիչին փոխանցվում է կնքված վիճակում, ուղեկցող նամակի հետ միասին, որում պետք է նշված լինեն խոսակցությունների ձայնագրառումն սկսելու և ավարտելու ժամանակն ու կիրառված միջոցների անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը:

6. Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետի մասնակցությամբ, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որում պետք է բառացիորեն վերարտադրվի ձայնագրության` գործին վերաբերող մասը: Ձայնագրությունը կցվում է արձանագրությանը, ընդ որում, գործին չվերաբերող մասը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ գործը կարճվելուց հետո, ոչնչացվում է:

 

Գ Լ ՈՒ Խ  34

ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.