ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 242. ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գործի համար նշանակություն ունեցող տվյալներն ստուգելու և ճշտելու նպատակով փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու համար քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն:

2. Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները: Անհրաժեշտության դեպքում քննիչը քննչական փորձարարության կատարմանը կարող է մասնակից դարձնել կասկածյալին, մեղադրյալին, վկային, մասնագետին, բժշկին և այլ անձանց: Քննիչն իրավունք ունի կիրառել տեխնիկական միջոցներ:

3. Քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի և առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը և արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս:

4. Քննչական փորձարարություն կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որում մանրամասն շարադրվում են փորձարարության հանգամանքները և արդյունքները: Արձանագրության մեջ նշվում է տեխնիկական միջոցների կիրառման մասին: Արձանագրությանը ծանոթանում են քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք այն հաստատում են իրենց ստորագրություններով և իրավունք ունեն պահանջել նրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

5. Պլանները, սխեմաները, գծագրերը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման արդյունքներն արտացոլող նյութերը կցվում են արձանագրությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  35

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԸ

(վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.