ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 293. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների:

2. Դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվեն` մեղադրյալի մասին նշում, քրեական օրենքը, որի խախտումը վերագրվում է մեղադրյալին, որոշում` խափանման միջոցները և պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին, որոշումներ` դատավարության մասնակիցների հարուցած միջնորդությունների, բացարկների և այլ հայտարարությունների առթիվ, որոշում` դատարանի կազմի մասին, որոշում` մեղադրյալի ընտրած կամ վերջինիս համար նշանակված անձին որպես պաշտպան թույլատրելու մասին, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը, տեղեկություններ` դատական քննության տեղի և ժամանակի մասին, որոշում` սույն օրենսգրքով նախատեսված դեպքում դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին, որոշում` դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին:

3. Դատական քննությունը պետք է նշանակվի դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացքում:

(293-րդ հոդվածի 1-ին մասի` «… ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ և 19-րդ հոդվածների պահաջներին հակասող և անվավեր 09.06.2015 ՍԴՈ-1213 որոշմամբ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.