ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 337. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքների, նախորդ դատական քննության ընթացքում կամ տվյալ դատական քննության ընթացքում ամբաստանյալի տված նախորդ ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև այդ ցուցմունքների ձայնագրառումների վերարտադրումը թույլատրվում է, եթե`

1) ամբաստանյալը հրաժարվում է դատական քննության ժամանակ ցուցմունքներ տալ մեղադրանքի էության մասին.

2) էական հակասություններ կան դատական քննության ընթացքում տված ցուցմունքների և նախորդ ցուցմունքների միջև: Այս դեպքում ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց և առաջադրված հարցերին պատասխանելուց հետո:

2. Չի թույլատրվում ցուցմունքների ձայնագրառման վերարտադրությունն առանց նախապես հրապարակելու մեղադրյալի, ամբաստանյալի այն ցուցմունքները, որոնք պարունակվում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.