ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 361. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ

 

1. Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության կամ գործով վարույթն իրականացնելու պահին նրա կողմից իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը քննարկել ևս մեկ անգամ:

2. Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանն ընդունում է համապատասխան որոշում:

 

Հոդված 3611 . Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը

(վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)

 

1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360 և 361 հոդվածներով նշված հաջորդականությամբ:

3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:

4. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Սույն օրենսգրքի 360 հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

6. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:

7. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

8. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:

9. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը, և այն կցվում է գործին։

10. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում: 

11. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց։

(3611 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.