ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 389. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

1. Գործը կամ նյութը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատարանի կազմը նախագահողին:

2.  Ուսումնասիրելով ստացված գործը կամ նյութը՝ նախագահողն իր որոշմամբ այն նշանակում է դատական նիստում քննության: Գործի նյութերն ուսումնասիրում են նաև դատարանի կազմի մյուս դատավորները:

3. Դատական նիստ նշանակելու որոշման մեջ պետք է լուծվեն հետևյալ հարցերը` գործի քննությունն սկսելու ժամանակը և տեղը, ելնելով դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը պատշաճ կերպով ստուգելու անհրաժեշտությունից` դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, դատական նիստին կանչվող վկաները, փորձագետը և այլ անձինք, եթե դա անհրաժեշտ է, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը պահպանելը, փոխելը կամ վերացնելը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործը դռնփակ դատական նիստում քննելու անհրաժեշտությունը:

(389-րդ հոդվածը փոփ. 13.09.05 ՀՕ-178-Ն, լրաց., խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.