ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 393. Դատական ակտ ԿԱՅԱՑՆԵԼԸ

(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

2. Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

3. Վերաքննիչ դատարանը գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքի 3611  հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար:

5. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

10. Դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանն իրավունք ունի իր դատական ակտերը հիմնավորելու համար հիմնվել վերաքննիչ դատարանի նիստին չկանչված, սակայն առաջին ատյանի դատարանում հարցաքննված անձանց ցուցմունքների վրա:

11. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

12. Դատական ակտում ուղղումը պետք է համաձայնեցվի և հաստատվի բոլոր դատավորների ստորագրություններով, խորհրդակցական սենյակում` մինչև դատական ակտը հրապարակելը:

13. Դատական ակտի հրապարակումը կատարվում է սույն օրենսգրքի 373 հոդվածով սահմանված կանոններով:

(393-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.