ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 414. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Հոդված 4141

Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը

(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի պահանջներին։

2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.

4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.

5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ։

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։

4. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

(4141 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-23-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 4142

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 395 հոդվածով նախատեսված դեպքերը։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

(4142 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)

(414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «եզրափակիչ մասում» բառակապակցությունը 28.03.17 ՍԴՈ-1359 որոշմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 1-ին, 3, 4, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:)

 

Հոդված 4143 Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)

 

1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

(4143 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 414.4. Վճռաբեկ բողոքի պատասխանը

 

1. Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելը իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան։ Դատավարության մասնակիցը վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաև դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի)։ Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը:

(414.4-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-48-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.