ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 426. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Դատավճիռը կամ որոշումը վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո գործը ենթակա է քննության ընդհանուր հիմունքներով:

 Բ ա ժ ի ն 121

 

 Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով
(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

Գ լ ու խ 491

 

Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով  

Հոդված 4261. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

(4261 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն)

(4261 հոդվածի 1-ին մասի «միայն» արտահայտությունը` այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 04.02.2011 ՍԴՈ-935 որոշմամբ)

 

Հոդված 4262. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:

(4262 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 20.05.10 ՀՕ-96-Ն)

 

Հոդված 4263. Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով

 

1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

4. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:

7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:

(4263 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 4264. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով

 

1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2.1) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրանց ուժի մեջ մտնելու պահից:

3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

(4264 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, լրաց., խմբ. 20.05.10 ՀՕ-96-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-270-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-87-Ն)

(426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ» դրույթում «եզրափակիչ մասում» բառակապակցությունը 28.03.17 ՍԴՈ-1359 որոշմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր:)

 

Հոդված 4265. Վարույթի հարուցումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով

 

1. Նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են դատախազին: 

2. Սույն օրենսգրքի 4263  հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:

3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:

4. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)

(4265 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 4266. Դատախազի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

1. Նոր երևան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, գործի վերանայման հիմքերն առկա համարելով, բողոք են ներկայացնում դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

3. Դատական ակտերը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

(4266 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 4267. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոքները և դրանց ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է բովանդակի՝

1) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.

2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.

4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

5) բողոքին ներկայացրած անձի պահանջը.

6) բողոք կցվող փաստաթղթերի ցանկը.

7) բողոք ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Բողոքին կցվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաև այլ նյութեր:

3. Բողոքին ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենների հետ պատշաճորեն ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

(4267 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն) 

 

Հոդված 4268. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը

 

1. Դատարանը դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:

2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝

1) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ

2) առերևույթ բացակայում է նոր երևան եկած հանգամանքը, կամ

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)

4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը, կամ

5) բողոքը ներկայացրել կամ ստորագրել է ոչ պատշաճ անձը, կամ այն ընդհանրապես ստորագրված չէ:

3. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է բողոքը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

(4268 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

 

Հոդված 4269. Դատական ակտերի վերանայումը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

(4269 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-270-Ն)

(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

 

 

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Դատավճիռը կամ որոշումը վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո գործը ենթակա է քննության ընդհանուր հիմունքներով:

 

Բ Ա Ժ Ի Ն  12

ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  49

ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.