ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 487. Հանձնումը

1. Հանցագործություն կատարած անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանք ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջոցներ են ձեռնարկում սույն օրենսգրքի 479-րդ հոդվածով սահմանված կարգով խնդրանքում նշված անձի հանձնման թույլտվություն ստանալու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու նպատակով այդ անձին օտարերկրյա պետությանը հանձնելու ուղղությամբ։

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով՝ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։

3. Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամկետով։

(487-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-57-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.