ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 52. Դատախազը

 

1. Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:

2. Դատախազը պարտավոր է մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ հայց հարուցել ի պաշտպանություն պետության գույքային շահերի:

Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատապարտյալը եռամսյա ժամկետում չի դիմում դատարան դատական ակտի վերանայման նպատակով, ապա դատախազը եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:

Նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը:

3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:

4. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր գրավոր ցուցումները, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է: Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումը անօրինական համարելու դեպքում դատախազը պարտավոր է, իսկ ցուցումը անհիմն համարելու դեպքում կարող է այն բողոքարկել ցուցում տված դատախազի վերադասին:

5. Հետաքննության կամ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի գրավոր ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:

(52-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-121-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն, խմբ., լրաց. 22.02.07 ՀՕ-129-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.