ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 54. Դատախազի լիազորությունները քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս

 

1. Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

1) հայտնել բացարկներ.

2) հարուցել միջնորդություններ.

3) կարծիք հայտնել դատավարության մյուս մասնակիցների հարուցած միջնորդությունների վերաբերյալ.

4) ներկայացնել ապացույցներ, հետաքննության մարմնին նրա համար պարտադիր հանձնարարություններ տալ ապահովելու դատարանին ապացույցներ ներկայացնելը.

5) մասնակցել գործի նյութերի հետազոտմանը.

6) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

7) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

8) պահանջել դատական նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարելու իր նշած հանգամանքների մասին.

9) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց.

10) դատարանում հրապարակել մեղադրական եզրակացությունը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով, իսկ վճռաբեկ դատարանում` ներկա գտնվել նիստին.

11) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.

12) օգտվել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից:

2. Դատարանի նիստին մասնակցող դատախազը պարտավոր է`

1) ենթարկվել դատարանի նիստում սահմանված կարգ ու կանոնին և նախագահողի օրինական կարգադրություններին.

2) կատարել սույն օրենսգրքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է:

(54-րդ հոդվածը լրաց. 13.06.06 ՀՕ-67-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.