ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 81. Ընթերական

 

1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:

2. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

3. Ընթերական պարտավոր է`

1) ներկայանալ քննչական գործողություն կատարող քրեական հետապնդման մարմնի կանչով.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնի և քննչական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.

3) ենթարկվել քննչական գործողություն կատարող անձի օրինական կարգադրություններին.

4) չլքել համապատասխան քննչական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության.

5) ստորագրել համապատասխան քննչական գործողության արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց.

6) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

4. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Ընթերական իրավունք ունի`

1) սկզբից մինչև վերջ մասնակցել համապատասխան քննչական գործողության կատարմանը.

2) ծանոթանալ համապատասխան քննչական գործողության արձանագրությանը.

3) քննչական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս անել դիտողություններ, որոնք մտցվում են քննչական գործողության արձանագրության մեջ.

4) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

6. Ընթերական ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.