ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 103.

Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները

 

1. Սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառվում են ըստ ազատազրկումը կրելու վայրի, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատություններում:

2. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելն իրականացնում է դատարանը՝ պատիժն ի կատար ածող մարմնի միջնորդությամբ՝ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(103-րդ հոդվածը փոփ. 07.10.09 ՀՕ-186-Ն)

 

Հոդված 103.1. Բռնագանձումը

 

1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության:

2. Սույն օրենսգրքի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը գույքն այլ անձից ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:

3. Այն դեպքում, երբ տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագանձման ենթակա գույքի վերաբերյալ, այդ գույքի բռնագանձում կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:

4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածների իմաստով գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:

(103.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-114-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.