ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 158.

Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը

1. Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելը, տարածելը և (կամ) վաճառելը` եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) մեկից ավելի անգամ,

4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,

5) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկը:

4. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

(158-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 15.06.06 ՀՕ-144-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-45-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.