ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Գ Լ ՈՒ Խ  20

ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 165.

Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է անչափահասի դաստիարակության պարտականություն՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները՝ զուգորդված՝ անչափահասին կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(165-րդ հոդվածը փոփ. 01.03.11 ՀՕ-69-Ն, 05.02.13 ՀՕ-3-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.