ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 171.

Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն այն անձի կողմից, ում վրա այդ պարտականությունները դրված են ըստ ծառայության, կամ այն անձի կողմից, ով այդ պարտականությունը կատարում է հատուկ հանձնարարությամբ կամ ստանձնել է կամավոր, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(171-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Հոդված 171.1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելը

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձի կողմից դիտավորությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի նկատմամբ`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(171.1-ին հոդվածը լրաց. 29.09.16 ՀՕ-141-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.