ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 177.

Գողությունը

1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնիուղղ. հափշտակությունը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`

4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Գողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,

2) կազմակերպված խմբի կողմից`

3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. (մասն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

(177-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.